Մաքրեցինք Կարմիր Բլուրը

Հունիսի հինգին հինգ վեցերը ճանապար կատարեցին Կարմիր Բլուր որպեզի Կարմիր Բլուրը մաքրազերծեն կեխտերից մենք մաքրեցինք հախթահարեցինք սարի բարցուցյունը հետո բուկլետներ բաժանեցինք և վերադարցանք դպրոց:

Սևանա լիճ

Սևանա լիճը Երկիր մոլորակի ուշագրավ երևույթներից մեկն է։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր քաղցրահամ լիճն է:

Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Կովկասում այն ամենախոշոր լիճն է , ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Ամառային առավելագույն ջերմաստիճանը լճի ավազանում հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ –32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։

Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից, որոնք պայմանականորեն անվանում են Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորատուս թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:

Լիճը շրջապատում են հետևյալ լեռաշղթաները. արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 փոքր գետեր, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը, իսկ լճից դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Դելֆիններ

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Continue reading

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Continue reading

Ատոմներ և մոլեկուլներ

Ցանկացած նյութ կազմված է աննշան փոքր մասնիկներից՝ ատոմներից: Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ: Ատոմների չափերն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ օպտիկական մանրադիտակով անհնար է տեսնել:
Դեռևս մ.թ.ա. 300-ական թվականներին Հին Հունաստանում փիլիսոփաները գիտեին, որ ցանկացած նյութ կարելի է անհաշիվ անգամ բաժանել մասերի. քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, և այն կգոլորշիանա՝ կվերածվի գոլորշու: Վերջինս բաղկացած է այնպիսի մանր մասնիկներից, որոնց տեսնելն անհնար է: Հույներին հետաքրքրում էր, թե մինչև ի՞նչ աստիճան կարելի է մասնատել նյութը. հավանաբար պետք է գոյություն ունենան այնպիսի փոքր մասնիկներ, որոնք ոչ մի ուժով հնարավոր չէ այլևս բաժան-բաժան անել: Այդպիսի մասնիկներն էլ հին հույներն անվանել են ատոմներ, որ նշանակում է «անբաժանելի»: